03:54 , 18 նոյեմբեր, 2016
Lurer.com-ը գրում է.
Կանադացի փոփ-երգիչ Ջասթին Բիբերը լաց Է եղել Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում անցկացված համերգի ժամանակ: Նա հուզվել է Purpose երգը համանուն ալբոմից կատարելիս: Այդ մասին նոյեմբերի 17-ին հայտնել է NME-ն:
Բիբերի երկրպագուները տեսանյութը հրապարակել են Twitter-ում: Համերգը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին:
Հոկտեմբերին կանադացին ելույթի ժամանակ ֆանատներին խնդրել էր լռել, որովհետեւ վերջիններս խանգարում էին իրեն երգը կատարել:
Ջասթին Բիբերը երգիչ է, երգերի հեղինակ, երաժիշտ եւ դերասան: Նա իր կարիերան սկսել է 2008 թվականին, երբ երաժշտական մենեջեր Սքութեր Բրաունը YouTube-ում հանկարծակի հանդիպել է նրա հոլովակներին եւ երգչին ընդգրկել RBMG լեյբլում: Ներկայում վաճառված է նրա ձայնագրությունների ավելի քան 100 միլիոն օրինակ: 2015 թվականին Purpose սկավառակը ռեկորդ սահմանեց այն երգերի քանակով, որոնք միաժամանակ գտնվում էին Billboard հանդեսի թեժ հարյուրյակում (17 կոմպոզիցիա):