Օբաման Մերկելին առաջարկել է պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները


03:20 , 18 նոյեմբեր, 2016

Image resultOperativ.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների ժամանակ քննարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման հարցը՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:

«Մենք քնարկել ենք, որ պատժամիջոցները անհրաժեշտ է շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի կատարել մինսկյան պայմանավորվածությունները»,- հայտնել է նա Բեռլինում մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակել են ԱՄՆ առաջատար հեռուստաալիքները։