Մուսա Դեմբելեն հետաքրքրել է «ՄՅու»-ին


00:45 , 18 նոյեմբեր, 2016

Մուսա Դեմբելեն հետաքրքրել է «ՄՅու»-ինAysor.am-ը գրում է.

Շոտլանդական «Սելթիկի» և Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի հարձակվող Մուսա Դեմբելեն կարող է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Ինչպես տեղեկացնում է «Чемпионат»-ը, «կարմիր սատանաները» 20-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու առաջարկ կանեն հունվարին:

«Սելթիկում» չեն ցանկանում բաց թողնել առաջատարին: Դեմբելեն նույնպես ցանկանում է մնալ ու հաղթել շոտլանդական Պրեմյեր Լիգան:

Հաղորդվում է, որ Մոուրինյուն երեք անգամ անձամբ է հետևել Դեմբելեի խաղին, որին նմանացնում է Դիդյե Դրոգբային, ում հետ աշխատել է «Չելսիում»: