Լարսի անցակետը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. ԱԻՆ


23:53 , 17 նոյեմբեր, 2016

Լարսի անցակետը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. ԱԻՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: