23:31 , 17 նոյեմբեր, 2016
Barometer.am-ը գրում է.
Ֆրանսիայի խորհրդանիշ համարվող Սոֆի Մարսոն դերասանուհու կարիերան սկսել է 14 տարեկանում, երբ աշխատելիս է եղել պատանեկան գործակալությունում, որտեղ էլ գլխավոր դերասանուհու են փնտրել "Բում" կատակերգության համար:
Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ, և երկու տարի անց նկարահանվեց շարունակությունը, որից հետո դերսանուհին արժանացավ "Սեզար" կինոմրցանակի:
Ըստ Gazeta.ru-ի՝ այժմ Մարսոյի կինոդարանում ավելի քան 40 ֆիլմ է ընդգրկված, որոնցում նա հիմնականում գլխավոր դերեր է մարմնավորել:
Սոֆի Մարսոն բազմիցս հավակնել է դառնալ Ֆրանսիայի խորհրդանիշ Մարիաննայի նախատիպը և 2012-ին հաղթել է եզակի մրցույթում`շրջանցելով Մարիոն Կոտիարին և Վանեսա Պարադիին:
Այսօր ֆրանսուհին նշում է իր 50-ամյա հոբելյանը: