23:02 , 17 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Հնդկաստանի բանակը հերքում է Պակիստանի բանակի Գլխավոր շտաբի պետի հայտարարություններն այն մասին, որ Քաշմիրի վերահսկողության գծում պակիստանցի զինծառայողների հետ հրաձգությունից զոհվել է Հնդկաստանի ԶՈւ 11 զինծառայող, փոխանցում է РИА Новости-ն։
«Նոյեմբերի 14-16-ը Պակիստանի կողմից հրաձգության հետևանքով զոհեր չեն եղել։ Պակիստանի բանակի շտաբի պետի հայտարարությունները սուտ են», - ասված է հաղորդագրության մեջ։