Օբաման ու Մերկելը քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման հարցը


22:54 , 17 նոյեմբեր, 2016

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման անհրաժեշտությունը՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։

Այդ մասին հայտնել է YouTube-ում Սպիտակ տան հեռուստաալիքը։ Օբաման հայտարարել է, որ իրենք կողմ են արտահայտվել պատժամիջոցները այնքան ժամանակ պահպանելուն, քանի դեռ Ռուսաստանն ամբողջովին չի կատարել մինսկյան պայմանավորվածություններով իր պարտավորությունները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օբաման մտադիր է Բեռլինում եվրոպացի առաջնորդների հետ քննարկել Ուկրաինայի ու Սիրիայի հարցերը։