ՆԱՏՕ-ի գագաթաժողովը չի հետաձգվի


12:56 , 18 նոյեմբեր, 2016

nato17 11Araratnews.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ի տարեկան գագաթնաժողովը չի հետաձգվել: Այն կկայանա 2017 թվականին: Այս մասին Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շին:

Նա հերքեց այն տեղեկատվությունը, որ գագաթնաժողովը հետաձգվել է ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի ընտրվելու հետ կապված: «Հարցն այն է, որ գագաթնաժողովի համար հստակ ժամկետ դեռ  չի որոշվել, բայց այն ամեն դեպքում կայանալու էր` անկախ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքից:  Մենք կգումարենք գագաթնաժողով` ավելի ամրապնդելու համար մեր անդրատլանտյան կապերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շին, հավելելով, որ գագաթնաժողովը տեղի կունենա, երբ բոլոր կողմերը պատրաստ կլինեն: