22:19 , 17 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ-ի Գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հոկտեմբերի 26-ի ՀՀԿ համագումարին ներկա գտնվելու հրավերներ են ուղարկվել մոտ 10 կուսակցությունների՝ այդ թվում «Եդինայա Ռոսիա»-ին, Չինաստանի կոմկուսին ու ԵԺԿ-ին: «Եդինայա Ռոսիայից» ՀՀԿ համագումարին կմասնակցի 3 պատվիրակ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
ՀՀԿ խոսնակն ասաց, որ հանրապետականները նիստում քննարկել և խիստ կարևորել են 2017-ի հունվարի 28-ից հետո զինծառայողների ապահովագրավճարներին վերաբերող օրինագծին 102 կողմ ձայնով քվեարկությունը։ «Սա խոսում է, որ քաղաքական ուժերի մեծ մասը կոնսոլիդացված են և շատերը կարևորում են, որ թիվ մեկ խնդիրը անվտանգության ամրապնդումն է: Այս նախաձեռնությունը վերկուսակցական է: Խորհրդարանի այս քվեարկությունը ցույց տվեց դա»,- ասաց Շարմազանովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ