Ավելի քան 50 միլիոն ռուբլու յուրացման գործով մեղադրանք է ներկայացվել Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանին


21:23 , 17 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
ՌԴ-ում օրեր առաջ ձերբակալված Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանին խարդախության համար մեղադրանք է ներկայացվել: Այս մասին Life.ru-ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից:
Հովհաննիսյանին ձերբակալել էին նոյեմբերի 16-ին Մոսկվայում: Մոսկվայում և Մոսկվայի մարզում նրա բնակության վայրերում խուզարկություններ են անցկացվել: Հովհաննիսյանին ներկայում փոխադրել են Պետերբուրգ: Առաջիկայում կորոշվի նրա նկատմամբ կիրառվելիք խափանման միջոցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ