Հանրային դժգոհությունները «1000 դրամների մասին» նախագծում արդեն փոփոխություններ մտցրել են. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)


19:39 , 17 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Հանրային քննարկումներն ու դժգոհության ալիքը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագծում արդեն որոշակ փոփոխություններ մտցրել են, և այն դեռ փոփոխությունների կենթարկվի մինչ վերջնական քվեարկությունը: 

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Դա միանգամայն նորմալ է, որ նախագիծն իր նախնական տեսքից որոշակի փոփոխություններ կրի, որովհետև օրինագիծը անդրադառնում է շատ կարևոր շերտերի ու խնդիրների և հանրության լայն զանգվածների տեսակետը չեն կարող հաշվի չառնվել»,- հավելեց Հովհաննիսյանը:

ՊՆ մամուլի խոսնակը նաև անդրադարձավ նախագծում կոռուպցիոն ռիսկերի առկայության հետ կապված մտահոգությանը՝ նշելով, որ ի սկզբանե օրինագծի հիմքում դրված է եղել այնպիսի մեխանիզմ, որը բացառում է կոռուպցիոն ռիսկերի առկայությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ