Բռնցքամարտի ԵԱ. Անուշ Գրիգորյանը` մրցավարական կողմնակալության զոհ


19:32 , 17 նոյեմբեր, 2016

 Բռնցքամարտի ԵԱ. Անուշ Գրիգորյանը` մրցավարական կողմնակալության զոհYerkir.am-ը գրում է.

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաև 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: Մեր մարզուհին այսօր իր առաջին մենամարտում պարտվեց Հոլանդիան ներկայացնող Ալիսիա Հոլզկենին: Ինչպես Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը Սոֆիայից տեղեկացրել է Հայաստանի կանանց հավաքականի ավագ մարզիչ Հարություն Նազարյանը, այս մենամարտում Անուշն ունեցել է բացահայտ առավելություն, սակայն մրցավարները զարմանալիորեն հաղթանակը շնորհել են հոլանդացուն: Մարզչի խոսքով` իրենց մարզիկի հաղթանակի կապակցությամբ զարմացած էին նույնիսկ հակառակորդի մարզչական անձնակազմի անդամները: Հավելենք, որ մենամարտը պետք է ուղիղ եթերում հեռարձակվեր Youtube-ում, սակայն մեկնարկից րոպեներ առաջ հեռարձակումն ընդհատվեց: