20:55 , 17 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Ռուսաստանում LinkedIn սոցիալական ցանցը, դատարանի վճռի համաձայն, ներառվել է անձնական տվյալների սուբյեկտների իրավունքները խախտողների ռեեստրում, հայտնում է Gazeta.ru-ն:
Օգոստոսի 4-ին Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը բավարարել է սոցցանցի դեմ գերատեսչության հայցը՝ ի պաշտպանություն անձանց անսահմանափակ շրջանակի՝ անձնական տվյալների սուբյեկտների իրավունքների:
Նոյեմբերի 10-ին Մոսկվայի քաղաքային դատարանն ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը: