ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանին չի դարձնում հակառուսական. Ջեյմի Շի


18:41 , 17 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Մենք հարգում ենք Հայաստանի ընտրությունը՝ համագործակցել և՛ ՆԱՏՕ-ի, և՛ Ռուսաստանի և՛ իր անմիջական հարևանների հետ, ունենալ բարիդրացիական հարաբերություններ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շին՝ նշելով, որ խոսքը ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական միության մասին է: 

«Իմ ուղերձն այն է, որ այստեղ «կամ-կամ»-ի մասին չէ խոսքը, այլ՝ «և-և»-ի: Լրիվ հնարավոր է, անգամ ցանկալի է, որ Հայաստանն այս պայմաններում նաև ՆԱՏՕ-ի հետ սերտ հարաբերություններ մշակի ու պահպանի: Բոլորովին պարտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ լինել, որպեսզի կարողանաս օգտվել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բազմաթիվ ծրագրերից»,- նշեց Շին:

Ըստ նրա՝ այսօրինակ համագործակցությամբ մեր թե՛ Հայաստանի, թե՛ ՆԱՏՕ-ի համար անվտանգությունը շահում է, զարգանում:

Tert.am-ի հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի ՆԱՏՕ-ն այս տարածաշրջանում Ռուսաստանի դերի մեծացման մասին, արդյոք անհանգստացած չէ՞ այն փաստով, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում ստեղծվում է հակաօդային պաշտպանության միասնական համակարգ կամ համատեղ զորախումբ, Ջեյմի Շին պատասխանեց, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական բնույթի դաշինք է և երբևէ չի սպառնացել ու չի սպառնալու որևէ մեկին:

Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ ՌԴ-ն ամրացնում է իր դիրքերը հենց ՆԱՏՕ-ին դիմագրավելու համար, նա պատասխանեց. «ՆԱՏՕ-ի գոյության իմաստն իր անդամների անվտանգությունը պահպանելն է: Ինչ արվում է՝ համաչափ է, չափի մեջ՝ երկխոսության ձեռք մեկնելով մնացածներին: ՆԱՏՕ-ն երբևէ չի արել մի բան ու մտադիր էլ չի անել այնպիսի քայլեր, որը կարդարացնի իր դեմ սադրիչ գործողությունները»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ