Մթերքներ, որոնք օգտակար են տեսողության համար


20:30 , 17 նոյեմբեր, 2016
nphoto1431629292

Բրիտանացի խորհրդատու-դիետոլոգ Շոն Փորթերն առանձնացրել է առավել կարևոր մթերքները, որոնք անհրաժեշտ է ներառել սննդակարգում տեսողությունը նորմայի մեջ պահելու համար:

Կանաչ տերևավոր բանջարեղեն
Կանաչ բանջարեղենը հարուստ է լյուտեինով՝ սննդանյութ, որը շատ կարևոր է աչքերի առողջության համար, պարունակվում է ակնաբյուրեղում և ցանցաթաղանթում: Համարվում է, որ լյուտեինն օգնում է կլանել վնասակար կապույտ և ուլտրամանուշակագույն լույսը:

Վառ մրգեր և բանջարեղեն
Աչքերի ցանցաթաղանթին անհրաժեշտ է А վիտամին՝ գիշերային տեսողության համար: Ավելի շատ վառ մրգեր և բանջարեղեն օգտագործեք, ինչպիսիք են՝ գազարը, քաղցր կարտոֆիլը, մանգոն, պապայան և բուլղարական պղպեղը, քանի որ բետա-կարոտինի՝ սննդանյութի, որն օրգանիզմում վերածվում է վիտամին А-ի, լավ աղբյուր են: Վիտամին А է պարունակվում նաև ենթամթերքներում, պանրի, ձվի, յուղոտ ձկան, կաթի և յոգուրտի մեջ:

Հնդկահավ, կակղամորթեր և արևածաղկի սերմեր
Ցինկը նպաստում է աչքերի տեսողության պահպանմանը։ Դրա լավ աղբյուր են անճարպ միսը, ինչպիսին հնդկահավինն է, հատիկավոր մշակաբույսերը և արևածաղիկը, ինչպես նաև ծովախեցգետինը, ոստրեն և սարդինան:

Հապալաս և մոշ
Հապալասը, կապույտ հապալասը և մոշը պարունակում են պիգմենտ, որը կարող է ցանցաթաղանթի բջիջները պաշտպանել ծերությամբ, լույսով, դիաբետով պայմանավորված վնասվածքներից:

Օմեգա-3 ճարպային թթուներ
Մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթական առնվազն մեկ բաժին յուղոտ ձուկ օգտագործել, ինչպիսիք են՝ սաղմոնը կամ թյունոսը: