17:52 , 17 նոյեմբեր, 2016
Panorama.am-ը գրում է.
Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Կարապետյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը։
Դատարանը 6 կողմ, 1 դեմ ձայներով գտել է, որ գործով չի եղել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի՝ արտահայտվելու ազատության խախտում։
«Կարապետյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում էր ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան քաղծառայողների աշխատանքից ազատմանը, ովքեր 2008թ․-ի նախագահական ընտրություններից հետո տարածել էին կառավարությանը քննադատող հայտարարություն։
Դիմումատուները՝ Վլադիմիր Կարապետյան, Մարթա Այվազյան, Առաքել Սեմիրջյան և Կարինե Աֆրիկյան, բողոքել էին, որ աշխատանքից իրենց ազատումը խախտել է ազատ արտահայտվելու իրենց իրավունքը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ