Վահան Պողոսյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից


17:12 , 17 նոյեմբեր, 2016
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Վահան Պողոսյանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Այս մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության  կայքում: 

Պողոսյանը փոխնախարարի պաշտոնը ստանձնել էր 2011 թվականի դեկտեմբերից: