16:52 , 17 նոյեմբեր, 2016
Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 17-ին փակվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ պատճառը ձյան առատ տեղումները և ձնահոսքի վտանգն են։