16:39 , 17 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Եվրահանձնաժողովը 55-ից մինչև 65 մլրդ եվրո է գնահատում Մեծ Բրիտանիայի այն ծախսերը, որոնք կապված են Եվրամիության կազմից երկրի առաջիկա դուրս գալու հետ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Politico-ին:
«Ըստ Եվրահանձնաժողովի գնահատումների՝ բրիտանիական կառավարությանը հարկ կլինի 55-ից մինչև 65 մլրդ եվրո վճարել՝ կատարելու ներկայիս բյուջետային պարտավորությունները, նախքան Մեծ Բրիտանիան կլքի դաշինքը»,-գրում է հրատարակությունը:
Այն նշում Է, որ բրիտանական «հաշվի» մեծ մասը կտրամադրվի ԵՄ-ի ինստիտուտների նախկին ծառայողների կենսաթոշակների վճարմանը, ԵՄ-ի անդամ երկրներում Մեծ Բրիտանիայի կողմից օժանդակվող ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորմանը և եվրոպացի ֆերմերների համար սուբսիդիաներին:
Եթե Լոնդոնը հրաժարվի կատարել ԵՄ-ի հանդեպ ստանձնած իր ֆինանսական պարտավորությունները, ապա Բրյուսելը կարող է բրիտանական կառավարությանը դատի տալ միջազգային ատյաններում: