Երևանում «Շտապօգնության» կանչով մեկնած բժիշկը հիվանդի տանը բռնության է ենթարկվել


16:24 , 17 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.

Երեկ  երեկոյան` ժամը 21։00-ի սահմաններում շտապօգնության Երևանում «Շտապօգնության» բժիշկ ծեծի ենթարկելու հերթական դեպքն է գրանցվել: Մասնավորապես, Աջափնյակ համայնքի  Առաքելյան փողոց  կանչի մեկնած «Շտապօգնության» երիտասարդ բժշկին` Սարգիս Մաթևոսյանի գլխին հիվանդի տանը գտնվող քաղաքացին հարվածել է ձեռքի տակ եղած բաժակով` ծագած վիճաբանության արդյունքում:

Այս մասին տեղեկությունը հաստատեցին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից: 

Ինչպես հավելեցին Ոստիկանության լրատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից`Ոստիկանության Մաշտոցի բաժնում այս առնչությամբ ընթանում է հետաքննություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ