Երևանում 16 և 17 տարեկան աղջիկներ են վթարի ենթարկվել. նրանց վիճակը կայունանում է


15:36 , 17 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Երեկ Երևանում վթարի են ենթարկվել 16 և 17 տարեկան աղջիկներ, որոնք տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Tert.am-ի հետ զրույցում դեպքի վերաբերյալ այս տեղեկությունը հաստատեց «Շտապօգնություն» ՓԲԻ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: 


«Սուրբ Աստվածամայր» Բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը Tert.am-ին հայտնեց, որ աղջիկների վիճակը կայունացել է, նրանք դուրս են եկել ցավային շոկից և տեղափոխվել հիվանդասենյակներ` մեկը նևորոլոգիական, մյուսը վիրաբուժական բաժանմունքների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ