Ամալ Քլունին ասել է` կանանցից ումով է հիանում և ով է իրեն ոգեշնչում


15:16 , 17 նոյեմբեր, 2016

Ամալ Քլունին ասել է` կանանցից ումով է հիանում և ով է իրեն ոգեշնչումLife.panorama.am-ը գրում է.

Հաջողակ և նորաձև Ամալ Քլունին կարող է շատերի հիացմունքի համար օրինակ լինել, իսկ ումո՞վ է հիանում ու ոգեշնչվում հենց հայտնի փաստաբանը։

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը պատասխանել է այս հարցին Տեխասում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ։

Ամալ Քլունին նշել է, որ առաջին հերթին իր համար հիացմունքի ու ոգեշնչման աղբյուր է իր մայրը՝ Բարիա Ալամուդինը, ով հաջող կարիերա է կառուցել լրագրության մեջ։

«Երբ ես մեծացա, մայրս ինձ համար դարձավ հիացմունքի կերպար։ Նա աշխատում էր ու հոգ տանում կարիերայի մասին, սակայն միևնույն ժամանակ նրա կյանքը հավասարակշռված էր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ