14:42 , 17 նոյեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Araratnews.am-ն արդեն տեղեկացրել էր, որ բանակում փոխհատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը այսօր խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվեց 102 կողմ և 3 դեմ ձայներով:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նշված հիմնադրամին, նշեց. «Ես բանակի հետ կապված ինչ կա արել եմ ու անելու եմ: Արել եմ, միշտ անելու եմ, հիմա ավելի շատ կանեմ նախագծից հետո: Մեր էրեխեքն են, սահմանին կանգնած են, որ մենք հանգիստ քնում ենք, բա խի՞ պիտի չանենք»:
Լրագրողներից մեկի հարցին՝ չի՞ կարծում, որ պետք է թալանածն էլ հետ բերվի, արձագանքեց. «Ինձ տենց հարցեր մի՛ տվեք, ես ոչ գիտեմ` թալանել են, ոչ գիտեմ` չեն թալանել: Ինձ խի՞ եք տենց հարց տալիս, ես ի՞նչ կապ ունեմ: Ես էդ գործերի մեջ չկամ. ինձ հարցնում եք` բանակին օգնելո՞ւ եք, ասում եմ` օգնել եմ ու օգնելու եմ, մնացած ուրիշ հարցեր մի՛ տվեք:
Դիտարկմանը՝ իր անունն էլ է կապվում մենաշնորհի և բազմաթիվ անօրինականությունների հետ ասաց. «Վերջացրու՛, արդեն թեման փոխիր, ուրիշ կռուտիտներ մտածի»: