Զինծառառայողների առողջության ու կյանքի ապահովագրության վերաբերյալ օրենսդրական փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ


12:40 , 17 նոյեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ քվեարկեց  կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Գրանցված 113 պատգամավորներից կողմ քվեարկեց 101-ը,  դեմ՝ 3-ը, ձեռնպահ՝ ոչ մեկը: Արդյունքները մի քանիսը ողջունեցին ծափահարություններով: Պատգամավորներից մեկը դժգոհեց, թե իր քվեարկության կոճակը չի աշխատել: Կողմ հաշվեցին 102 ձայն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ