ԱԺ-ն 102 կողմ ձայնով ընդունեց հազար դրամ գանձելու նախագիծը


12:16 , 17 նոյեմբեր, 2016

azgayinՀՀ Ազգային ժողովն այսօր  102 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության համար ստեղծվող հիմնադրամի մասին նախագիծը:

Մինչև քվեարկությունը վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա հայտարարեց, որ կարեւորագույն օրենքի նախագիծը, դժբախտաբար, բերվեց խորհրդարան առանց քննարկումների եւ հասարակության կարծիքը իմանալու: «Մի օր առավոտյան սուրճի հրավիրենք, խորհրդակցենք, հետո ներկայացնենք նման օրինագիծ»,- ասաց Բագրատյանը, հավելելով, որ քվեարկությանը չի մասնակցի: