Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել 2017թ. ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին


12:32 , 17 նոյեմբեր, 2016
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ստորագրել է հրամանագիր 2017 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Ըստ հրամանագրի` 2017 թվականի հունվար ամսում կանցկացվի ԼՂՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Հրամանագրի համաձայն` 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները: