«Analitik.am»-ի խմբագրի օգնականն արդարացվել է


11:30 , 17 նոյեմբեր, 2016


Panorama.am
-ը գրում է.

«Analitik.am»-ի խմբագիր Անի Հովհաննիսյանի օգնական Վարդիթեր Գիշյանը, որը մեղադրվում էր ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու մեջ, արդարացվել է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Գիշյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:

«Իմ պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է կատարված հանցագործությանը պաշտպանյալիս մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով», - փոխանցեց փաստաբանը:

Նրա խոսքով, Գիշյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված ստորագրությունը ևս վերացվել է:
Ոսկանյանը սակայն, դժվարացավ ներկայացնել վարույթն իրականացնող մարմնի՝ Հատուկ քննչական ծառայության ներկայացրած հիմքերը տվյալ գործով նման որոշում կայացնելու համար:

«Պետք է ծանոթանամ որոշմանը և նոր միայն կկարողանամ խոսել բաց», -հավել;եց փաստաբանը:

Հիշեցնենք՝ Գիշյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ «Շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ