11:24 , 17 նոյեմբեր, 2016
«Տավուշի անտառներում գտնվող Կիրանցի վանքը հազարամյա Հայաստանի՝ մոռացության մատնված եկեղեցիներից Է, որն անզոր է բնության տարերքների և այցելուների անփութության հանդեպ։ Հայկական միջնադարյան ճարտարապետության եզակի՝ աղյուսաշեն-կիսավեր վանքի մուտքում աչքի են զարնում եկեղեցու քանդված հատվածների քարակույտերը, իսկ ահա ներսում ավելի սարսափելի ու ցավալի պատկեր է։ Տպավորություն է, թե վանք այցելողի ձեռքը որտեղ հասել է՝ «բարեհաճել» է իր կամ սիրելիի անունը գրել։ Խզբզոցներ կան անգամ պատերի այն հատվածներում, որտեղ հազիվ նշմարելի որմնանկարներ են պահպանվել։ Քանի դեռ վանդալիզմը չափ ու սահման չունի, իսկ մեր պատասխանատվության զգացումը չի հասել ինքնությանը տեր կանգնելու աստիճանին, հազարամյա պատմության մասին խոսելն անօգուտ Է։ Քանի դեռ մեր եկեղեցիները, և ոչ միայն, այս վիճակում են, հայրենասիրության քարոզներ անելու իրավունք չունեն ոչ մշակույթի ոլորտի պատասխանատուները, ոչ էլ հոգևոր առաջնորդները»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։