11:46 , 26 փետրվար, 2013
Ուշ երեկոյան մի տղա թափառում էր ծովափին ու ծխում.....
Տրամադրություն չուներ... Սիրած աղջիկը խոսքի դաշույնով ծակծկել էր, արնաքամ արել.......... Աչքերը լցրած քայլում էր.... Աչքերը լցված էին, քանզի դեռ սիրում էր, չէր կարող չսիրել..... Սիրում էր, քանզի սիրում էր........... Հանդիպեց մի գեղեցկուհու.... Վերջինս հրավիրեց սրճարան: Սուրճ խմեցին, աղջիկը հրավիրեց հյուրանոց, իսկ վերջինս կոպտորեն մերժեց: Մինչև այդ տղան պատմել էր կատարվածը: Վիրավորված մերժումից` աղջիկը տղային ասաց, որ տղան ավելին է, քան այդ աղջիկը, նա հենց իրեն է արժանի ու գեղեցիկ աչքերով նայեց տղային` ասելով. «Գնանք, սիրելիս, ես կմեղմեմ հոգուդ ցավը»: Տղան կոպտորեն ետ հրեց նրան, վճարեց սուրճի համար ու հեռացավ:
Քայլում էր, իսկ աղջիկը ետևից........ Վերջապես շրջվեց և ասաց. «Հանգիստ թող ինձ, երբ ես սիրում եմ, ես չեմ դավաճանում»............... Հանեց հերթական գլանակը, ասաց աղջկան. «Այրիր այն»........ու հեռացավ: Աղջիկը քայլում էր հետևից` ստանալու այն պատասխանը, թե վերջինս ինչու իրենից պահանջեց շիկացնել գլանակը: Տղան ետ շրջվեց ու նայեց ուղղակի, գիտեր արդեն, թե այդ ողորմելին ինչի համար էր դեռևս քայլում իր հետևից: Այս անգամ վիրավորեց գրագետ այսպիսի խոսքերով. «Դու հիմա լռիր, քանզի հենց ես եմ խոսում, ու լսիր ուշադիր......... Ինձ համար ավելին չես, քան գլանակ այրողը, ու բացի դա՝ այս մեղմ զեփյուռը ավելի արժանի է շոյելու վարսերս, քան հենց դու, ինքդ քեզ գնահատիր, որ կարողանաս պահանջել»: