11:08 , 17 նոյեմբեր, 2016
«Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը գնել Է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ընկերության սեփականությունը հանդիսացող Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող 264.5 քմ մակերեսով տարածքը։ Այն գնելու համար պետական միջոցներից հատկացվել է 15 մլն 7 հազար դրամ։ Նշենք, որ այդ տարածքը ընկերությանը պատկանող և Ծիծեռնակաբերդի զբոսայգում՝ համալիրի հյուսիս-արևմտյան կողմում գտնվող սրճարանն Է։ Այն տևական ժամանակ աճուրդի էր հանվել, սակայն այդպես էլ գնորդ չունեցավ իսկ լոտի մեկնարկային գինը այս տարվա ապրիլին կազմել է 117 մլն 730 հազար դրամ։ Ստացվում է, որ պետական գույքի կառավարման վարչությունը ձգձգել է համալիրի սրճարանի գնումը՝ 17 մլն 730 հազար դրամի փոխարեն գնելով 15 մլն 957 հազար դրամով։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին նույն գերատեսչությունը 1 մլրդ 24 մլն 943 հազար 800 դրամով գնել էր համալիրի գույքը։ Ի դեպ, և գույքը, և սրճարանը պետական գույքի կառավարման վարչությունը պատրաստվում Է առաջիկայում անհատույց օգտագործման նպատակով կրկին տրամադրել համալիրին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։