Հայաստանի ռուսական ռազմակայանի օդաչուները թռիչքներ են սկսել ձմեռային պայմաններում


10:52 , 17 նոյեմբեր, 2016

Armenpress.am-ը  գրում է.

Հայաստանում տեղակայված Էրեբունի ռուսական ռազմական ավիաբազայում ՄիԳ-29 կործանիչների օդաչուները թռիչքների են սկսել այն բանից հետո, երբ ավիատեխնիկան բերվել է շահագործման ձմեռային պայմանների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, թռիչքներին նախորդած մեկ ամսվա ընթացքում զորամիավորումում թռիչքային անձնակազմի ու ավիացիոն տեխնիկայի նախապատրաստման աշխատանքներ են կատարվել: Ինժեներատեխնիկական անձնակազմը անհրաժեշտ աշխատանքներ է իրականացրել ինքնաթիռները բարձլեռնային տեղանքի «էքստրեմալ» ձմեռային պայմաններում շահագործման ռեժիմի փոխադրելու ուղղությամբ:

Ինչպես նշվում է, օդաչուները մեկ ամսվա ընթացքում կկատարեն օրվա ցերեկային ժամերին օդանավավարման սկզբնական տարրերը, ինչպես նաև եղանակի հետախուզման թռիչքներ, կփորձարկեն ինքնաթիռների վայրէջքն ու վերթիռը լեռնային տեղանքում: