10:12 , 17 նոյեմբեր, 2016
«Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խորհրդական Դավիթ Ջամալյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է նախարարի խորհրդականի պաշտոնից։
Մեր հարցին ո՞րն է պատճառը, որ դուրս է եկել ՊՆ-ից, Ջամալյանն ասաց, որ դա իր անձնական որոշումն է եղել և չի ցանկանում մեկնաբանել։ Հիշեցնենք, որ Դավիթ Ջամալյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2013 թվականի օգոստոսի 20-ին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի որոշման համաձայն։ Ի դեպ, սոց. ցանցերում բավական աղմուկ էր բարձրացրել այն հանգամանքը, որ Օհանյանը խորհրդականի պաշտոնում նշանակել է ԶՈԻ-ում ծառայություն չանցած անձի։
Մեր աղբյուրների փոխանցմամբ ՊՆ-ում դեռ շարունակվելու են կադրային փոփոխությունները։ Մեր հարցին Վիգեն Սարգսյանը կադրային ջա՞րդ է իրականացնում, աղբյուրը դրական պատասխան տվեց ասելով, պետք է սպասել փոփոխությունների։
Հիշեցնենք, որ նախօրեին էլ ՊՆ պատվական վարչության պետ է նշանակվել Գևորգ Ալթունյանը, իսկ վարչության նախկին ղեկավար Վարդան Ավետիսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։