Գորիս - Տաթև ճանապարհը քարաթափման պատճառով դարձել է միակողմանի


09:56 , 17 նոյեմբեր, 2016
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 6:00-ին, Գորիս - Տաթև հանրապետական նշանակության ավտոճանապարհի  14-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է:

Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից։

Գորիսի «Ոսմար» ՍՊ ընկերության աշխատակիցները կատարում են  մաքրման աշխատանքներ: