«Հրապարակ». «Էրեբունի» հիվանդանոցում ծնվել է Սեդրակ Քոչարյանի առաջին արու զավակը


09:08 , 17 նոյեմբեր, 2016

«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ևս մեկ անգամ պապիկ Է դարձել, նրա ավագ որդին՝ Սեդրակը, չորրորդ երեխան է ունեցել, երեք աղջիկներից հետո՝ արու զավակ։ Ծննդաբերությունն այս անգամ եղել Է «Էրեբունի» հիվանդանոցում, ողջ օրը հիվանդանոցը «պաշարված» Է եղել Քոչարյանի ընտանիքի մտերիմների ու հարազատների թանկարժեք մեքենաներով։ Ի դեպ, Սերժ Սարգսյանի թոռնիկները ևս ծնվել են այս հիվանդանոցում։ Նրանց բոլորին «ընդունել» է հայտնի բժիշկ Անդրանիկ Պողոսյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։