08:15 , 17 նոյեմբեր, 2016
«Հայաստան ժամանած Դմիտրի Կիսելյովը նախորդ օրը մեկնել է՝ երկու աշխարհացունց առաքելություն իրականացրած: Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցից հետո նա անցկացրել է «Գրոբոյեդով» ակումբի նիստ։ Ի դեպ, կրեմլյւսն լրագրողների հիերարխիայում գտնվող Կիսելյովը, որ բավականին մտերիմ է Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ, իր ստատուսով տարբերվում է մյուս «հայտնիներից»՝ ոչ միայն նյութական բարեկեցության, այլև ազատության աստիճանով։ Ի տարբերություն Սոլովյովի, որը բավականաչափ «հայամետ» է և մտերիմ Սամվել Կարապետյանի հետ, ի տարբերություն Պոզների, որին առավել հոգեհարազատ է ադրբեջանական լոբբին, Կիսելյովը պարիտետային բալանս Է պահպանում հայ-ադրբեջանական «կողմերի» մրջև։ Նա Սերժ Սարգսյանի մասին մի առիթով ասել Է. «Սարգսյանը կարողանում Է Պուտինի նման տապոռով հարց լուծել՝ առանց արյուն թափելու, նման տաղանդ քչերն ունեն քաղաքականությունում»։ Եվ սա ասել Է՝ բերելով 2 օրինակ. ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, ՆԱՏՕ-ի հետ «սուպեր» հարաբերությունները՝ արտաքաղաքական դաշտում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։