07:19 , 17 նոյեմբեր, 2016
Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին հունից դուրս է եկել RT-ի լրագրողուհու հարցի պատճառով։ Գայանե Չիչակյանի հարցին այն մասին, թե որտեղից է Վաշինգտոնը վերցրել տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանի օդուժը հարվածներ է հասցրել Հալեպում 5 հիվանդանոցների, Կիրբին ի պատասխան խորհուրդ է տվել մեկնաբանությունների համար դիմել ՌԴ ՊՆ։
Հասցված ավիահարվածների մասին տեղեկատվության աղբյուրների մասին հարցին պատասխանելով՝ Կիրին ընդգծել է, որ Վաշինգտոնը ծանոթացել է վստահություն վայելող մարդասիրական կազմակերպությունների զեկույցներին։ Կիրբին չի մանրամասնել՝ ասելով. «Դուք աշխատում եք RT-ում, այդպես չէ՞։ Իսկ ինչու՞ այդ հարցերը Ձեր կառավարությանը չեք տալիս։ Հարցրե՛ք նրանց իրենց ռազմական գործունեության մասին։ Հարցրե՛ք նրանցից հիվանդանոցների ցուցակը, որոնց հարվածներ եք հասցնում»։
Ճեպազրույցից հետո գերատեսչության ներկայացուցիչները խոստացել են թղթակցին տրամադրել հիվանդանոցների հստակ հասցեները, որոնց, ինչպես կարծում է ԱՄՆ-ը, հարվածներ են հասցվել։
Պետդեպի նախորդ ճեպազրույցում գերատեսչության ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն դատապարտել էր Ռուսաստանի ու սիրիական բանակի կողմից Հալեպի ռմբակոծությունների վերսկսումը։ Նա հաստատել էր, որ հարձակման են ենթարկվել 5 հիվանդանոցներ և 1 շարժական կլինիկա։