06:30 , 17 նոյեմբեր, 2016
Իսրայելական Haaretz թերթի փոխանցմամբ՝ Իսրայելը Ռուսաստանին խնդրել է Իրանին չվաճառել ժամանակակից զենք։ Թերթն այս հարցում վկայակոչում է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանին։
Այս շաբաթ Ռուսաստանի Դաշնության խորհրդի՝ անվտանգության ու պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Օզերովը լրագրողներին հայտնել էր, որ Իրանը շահագրգռված է 10 միլիարդ դոլարի ռուսական ռազմական տեխնիկա և սպառազինություն գնելու հարցում։
Իսրայելական թերթի պնդմամբ՝ Իսրայելը Ռուսաստանին խնդրել է նման հսկա գործարք չկնքել Իրանի հետ և նրան չմատակարարել ժամանակակից կործանիչներ ու այլ սպառազինություն։
Լիբերմանն ընդգծել է, որ Իսրայելը քիչ հնարավորություններ ունի այդ հարցում Ռուսաստանի վրա ներազդելու համար։