03:48 , 17 նոյեմբեր, 2016
Lurer.com-ը գրում է.
Անգլիական The Sun պարբերականը տեղեկացրել է, որ Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ուեյն Ռունին Շոտլանդիայի նկատմամբ հաղթանակը թիմակիցների հետ տոնել է հյուրանոցում:
Ռունիի հետ եղել են նաև Սթոունզը, Յագելկան և Սթերլինգը: Աղբյուրի տեղեկությունների համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը գնացել է նաև հյուրանոցի ռեստորան, որտեղ շարունակել է խնջույքը իրենց հարսանիքը նշող զույգի հյուրերի հետ:
Նշենք, որ խաղից հետո Ռունին վնասվածքի պատճառով լքել էր հավաքականի ճամբարը:


