03:17 , 17 նոյեմբեր, 2016
Operativ.am-ը գրում է.
Չինաստանի հանրային անվտանգության նախարարությունը հայտնել է, որ վերջին վեց ամիսներին Չինաստանում «Տուանյուան» բջջային հավելվածի շնորհիվ գտել են 260 անհետ կորած երեխաների:
Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով «Սինհուա» գործակալությանը:
Նշվում է, որ նշված հավելվածում ոստիկանությունը հրապարակում է անհետ կորած երեխաների մասին տեղեկություններ։ Բջջային հավելվածը թույլ է տալիս երկրի տարբեր շրջանների իրավապահ մարմիններին տեղեկություններ փոխանակել իրար հետ։
Անհետ կորած երեխաների գտնվելու վայրի մասին տեղեկություններ կարող են հայտնել նաև քաղաքացիները։