Բրազիլիայում ցուցարարները ներխուժել են Ազգային կոնգրեսի շենք


13:34 , 17 նոյեմբեր, 2016

braziliaԲրազիլիայի մայրաքաղաքում ցուցարարները, որոնք բողոքում էին սոցվճարները սահմանափակելու՝ կառավարության ծրագրերի դեմ, ներխուժել են Ազգային կոնգրեսի շենք ու զբաղեցրել նիստերի դահլիճը։

BBC-ի փոխանցմամբ որոշ ցուցարարները հաջողացրել են բեմ բարձրանալ ու զբաղեցնել խոսնակի տեղը։ Ակցիային ընդամենը մի քանի տասնյակ մարդ է  մասնակցում։ Ոստիկանությունը փորձում է ցուցարարներին հանել շենքից։

Բոլոր սոցիալական վճարները 20 տարով սառեցնելու՝ կառավարության նախաձեռնության դեմ բողոքի ակցիաները արդեն մեկ շաբաթ է շարունակվում են երկրում։