00:20 , 17 նոյեմբեր, 2016
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սևծովյան Բաթում քաղաքում (Աջարիա) շարունակվելու է Trump Tower բազմահարկ համալիրի կառուցումը։
Այդ մասին հայտարարել է Silk Road Group (SRG) անշարժ գույքի ընկերության ներկայացուցիչ Գեորգի Մարը։ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս 2012 թվականի ապրիլին ժամանել է Վրաստան և մասնակցել է Trump Tower-ի նախագծի շնորհանդեսին։
Բաթումի Trump Tower-ի կառուցման ավարտը ծրագրված էր 2013 թվականի վերջին կամ 2014 թվականի սկզբին։ 2015 թվականին որոշում էր ընդունվել անորոշ ժամկետով հետաձգել համալիրի կառուցումը։
Ներկայումս որոշվել է մոտ ժամանակներս շարունակել նախագծի իրագործումը։ Ընդհանուր առմամբ ծրագրված է Վրաստանում (նաև Թբիլիսիում) կառուցել երկու Trump Tower՝ 300 միլիոն դոլար արժողությամբ։