23:34 , 16 նոյեմբեր, 2016
Lurer.com-ը գրում է.
Gucci իտալական նորաձեւության տունը տեսանյութ է ներկայացրել, որը նվիրված Է հագուստի նոր կրուիզային հավաքածուին: Հոլովակը հրապարակվել է YouTube-ում:
Ռեժիսորը դարձել է կանադացի լուսանկարիչ եւ կլիպմեյքեր Ֆլորիա Սիգիզմոնդին: Ըստ սյուժեի, մոդելները քայլում են դրախտի այգում՝ շրջապատված վայրի կենդանիներով՝ օձերով, ճագարներով, վագրերով ու զեբրերով:
Gucci իտալական նորաձեւության տունը հիմնադրվել է 1921 թվականին մոդելագործ Գուչո Գուչիի կողմից: Ներկայում ընկերությունը մասնագիտանում է հագուստի, պարֆյումերիայի, աքսեսուարների եւ տեքստիլի թողարկման բնագավառում:
2015 թվականի հունվարից Gucci-ի կրեատիվ տնօրենի պաշտոնն զբաղեցնում է մոդելագործ Ալեքսանդրո Միկելեն: Նոյեմբերի կեսերին նա դիզայնի բնագավառում արժանացել է International Designer Award միջազգային մրցանակին: