ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը կապված էր ԼՖիկի և Գեներալ Մանվելի հետ


10:58 , 26 փետրվար, 2013

Այ էս արդեն հետաքրքիր ա։ Պարզվում ա՝ ԱԺ-ում օրերս տեղի ունեցած ծեծկռտուքը անուղղակիորեն կապված է իմ երկու «ամենասիրելի» պոլիտիկների հետ. ռինգի կարմիր անկյունում տիեզերքը ցնցող զորավար, բոլոր ժամանակների ամենահանճարեղ գեներալ, կռազավարման վիրտուոզ ու աշխարհում միակ դիպլոմավորված իրավաբանը՝ 4-ամյա դպրոցական կրթությամբ և Արմավիրի մարզի սատրապ Մանվել Գրիգորյանն է եղել, իսկ կապույտ անկյունում՝ ամենաօլիգարխիկ կնոջ ամենաքյասիբ ամուսնյակ, շաքարի ու ձեթի ջատագով, տռոլլ, ներքնաշորային ներաշխարհով ու ամեն ինչը քոփի-փեյսթ-սեյլ անող և հումորչի Սամվել Ալեքսանյանը։
Պարզվում է, որ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը պատահական հանրապետական չէ, կամ ինչպես ինքը՝ Լֆիկն է ասել. «Կորյուն չէ, այլ իմ փեսան է, ի՞նչ իմաստ ուներ ըտենց ղալմաղալ անելը»։ Ուստի զարմանալի չէ, որ Սցիպիոն Արմավիրսկու (Մանվելի էլի) ու Լֆիկի փեսայի օգնականների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը, որին խառնվել էր նաև ԿոՅրունը (քիթս կտրեմ, թե Լֆիկը Յ տառի տեղը ճիշտ ա ասում։ՃՃՃ), հարթվել է միայն այն բանից հետո, երբ Լֆիկը հանդես է եկել խաղաղության աղավնու դերում, չնայած, «Իմեդիայի» տվյալներով, ԱԺ-ի գեներալնոցում (Սցիպիոնի սենյակում) դեռ շարունակվում է ակտիվ ելումուտն այս թեմայով։
Ասում եմ՝ կարո՞ղ ա Լֆիկը մուսան մոռացել էր Մանվելի սենյակում, որ երեկ տենց անհավես հարցազրույց տվեց։

Կից նյութը`այստեղ