22:06 , 16 նոյեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի Իզմիրի նահանգում գյուլենականների եւ Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) անդամների դեմ իրականացված հետախուզա-որոնողական գործողությունների ժամանակ ձերբակալվել է 16 անձ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական trthaber.comլրատվական կայքը:
Իզմիրի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձերբակալված 16 անձանց շարքերում է եղել նաեւ «Հիզմեթ հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի զարմիկը:
Հոկտեմբերի 2-ին Թուրքիայի Իզմիրի նահանգում բանտարկվել էր Ֆեթուլլահ Գյուլենի եղբարը՝ Քութբեթթին Գյուլենը: