20:54 , 16 նոյեմբեր, 2016
Panorama.am-ը գրում է.
Հայաստանի ոսկերչության ոլորտի զարգացման ուղղությամբ ձեռնարկվում են մի շարք ծրագրեր: Այս մասին այսօր Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Անդրադառնալով ոսկերչության ոլորտում ՓՄՁ-ների գործունեությանը՝ նախարարը նշեց, որ պետք է բոլորի համար ստեղծել հավասար պայմաններ: «Այսօր «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում, որը հիմնականում շահագործվում է ոսկերչական գործունեության արտադրանքի ստեղծման և արտահանման նպատակով, մուտքը բոլորի համար ազատ է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս պահին ԱՏԳ-ում գրանցված է ընդամենը 6 կազմակերպություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ