18:40 , 16 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
ՀՀ կառավարությունն արդեն 11 ամիս է՝ վճարում է որոշ մարդկանց՝ սոցիալական ցանցերում կառավարության գործունեության մասին գրառումներ կատարելու համար: Armtimes.com-ի տեղեկություններով մեկ գրառման կամ նմանատիպ վերլուծության արժեքն է 15 հազար 100 դրամ: Կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի ղեկավարն է Տիգրան Աբրահամյանը, այս տարի պետբյուջեից ստացել է 191 միլիոն դրամ:
ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարցրեց, թե սա ի՞նչ պրոպագանդիստների մեծ բանակ է, որոնք ինֆորմացիա, դեզինֆորմացիա են տարածում սոցիալական ցանցերում, վարկաբեկում են ընդդիմությանը:
«Հուսով եմ, որ հայրենի կառավարությունը հասկանում է, որ հանրային միջոցներով նման բան չի կարելի անել, որ չի կարելի հանրային փողերով պրոպագանդել իշխող ուժին»,- շեշտեց ՀԱԿ պատգամավորը:
Լևոն Զուրաբյանը հարցրեց՝ կառավարությունը կարո՞ղ է տրամադրել հանրությանը բոլոր այն անձանց տվյալները, ովքեր ստացել են գումարներ սոցցանցերում հրապարակումներ իրականացնելու համար:
«Դա արվել է իբր անկախ մարդկանց անունների տակ: Խնդրում եմ տրամադրեք այդ ցուցակը՝ ովքեր են եղել, ինչ են գրել»,- նշեց Զուրաբյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ