«Սուպերլուսնի» ամենահաջող և գեղեցիկ լուսանկարները՝ կատարված աշխարհի տարբեր անկյուններից


19:50 , 16 նոյեմբեր, 2016

Նոյեմբերի 13-ին և 14-ին երկնքում հայտնվեց վերջին 68 տարվա ընթացքում ամենապայծառ սուպերլուսինը: Ձեզ ենք ներկայացնում աշխարհի տարբեր անկյուններից արված դրա ամենահաջող լուսանկարները.

Երբ Երկրից Լուսինը երևում է իր ամբողջական գնդաձևությամբ, այն անվանում են Սուպերլուսին: Վերջին տարին, երբ Լուսինն այսքան մոտ է գտնվել Երկրին, եղել է 1948 թվականը:

Նոյեմբերի 14-ի առավոտյան՝ 6:21 ժամին Լուսինն ընդամենը 356 508 կմ հեռավորության վրա է գտնվել Երկիր մոլորակից՝երկու մարմինների կենտրոններից հաշված:

Այսպիսի դեպք կկրկնվի արդեն 2034 թ. նոյեմբերի 25-ին: Իսկ ամենամոտ Լիալուսինն այս դարում կհայտնվի երկնակամարում 2052 թ. դեկտեմբերի 6-ին, երբ մեր երկնային հարևանը կգտնվի 356 424 կմ հեռավորության վրա: