19:33 , 16 նոյեմբեր, 2016
Life.panorama.am-ը գրում է.
Ֆրանց Կաֆկան (03.07.1883 – 03.06.1924 թթ.) եղել է XX դարի գերմանալեզու ամենաականավոր գրողներից մեկը, ում աշխատանքների մեծ մասը տպագրվել է հետմահու: Կաֆկայի ստեղծագործությունները հագեցած են անհեթեթությամբ և արտաքին աշխարհի ու բարձրագույն հեղինակության առջև վախով, ունակ են համապատասխան տագնապալի զգացողություններ առաջացնել ընթերցողի մոտ, ինչը բացառիկ երևույթ է համաշխարհային գրականության մեջ: Կաֆկայի ամենահայտնի ստեղծագործություններից են «Դատավարություն», «Կերպարանափոխություն», «Դղյակը» վեպերը:
1. Պոետները ձեռքերը մեկնում են մարդկանց ընդառաջ: Բայց մարդիկ տեսնում են ոչ թե ընկերական ձեռքեր, այլ ջղաձգորեն սեղմված բռունցքներ՝ ուղղված աչքերին և սրտին:
2. Քունը հանում է ծածկը իրականության վրայից, որի հետ չի կարող համեմատվել ոչ մի տեսիլք: Դրանում է կյանքի սարսափը և արվեստի զորությունը:
3. Պատահականությունը գոյություն ունի միայն մեր գլխում, մեր սահմանափակ ընկալման մեջ: Այն մեր իմացության սահմանների արտացոլանքն է: Պատահականության դեմ պայքարը միշտ պայքար է ինքներս մեր դեմ, պայքար, որում մենք երբեք չենք կարող հաղթող լինել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ