Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրը նոր ղեկավար ունի


19:00 , 16 նոյեմբեր, 2016

Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրը նոր ղեկավար ունի168.am-ը գրում է.

Երևանի գլխավոր ուրոլոգ Արեն Բաբլումյանը նշանակվել է Հերացի համալսարանական կլինիկայի գլխավոր բժիշկ: Հիվանդանոցային համալիրի պրոֆեսորադասախոսական և բժշկական անձակազմին Արեն Բաբլումյանը հավաստիացրել է, որ բոլոր ջանքերը կգործադրի առողջապահական այս կարևոր հաստատության դերն ու նշանակությունը էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ:

Արեն Յուրիի Բաբլումյանը Երևանի գլխավոր ուրոլոգն է, ԵՊԲՀ ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի դոցենտ: Նա 2008թ. ղեկավարում էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան: