18:38 , 16 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Հարավային Օսիայի ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել է, հայտնում է РИА Новости-ն:
Դա կապված է էլեկտրահաղորդման գծերի հատվածներից մեկում պլանային նորոգման աշխատանքների հետ:
Պրոֆիլակտիկ աշխատանքները պետք է անցկացվեին հոկտեմբերի կեսին, սակայն արդեն երկու անգամ հետաձգվել են ավելի ուշ ժամկետի: